-
27.09.2016|
11:48
Ամիսներ առաջ մեզնից հեռացավ մեր ժամանակների լավագույն մարդկանցից մեկը՝ Հրաչյա Մաթևոսյանը: Նրա մտերիմները Հրաչին մշտապես տեսնում էին անհանգիստ վիճակում. արտագաղթն ու շրջապատի մարդկանց աշխատանք չունենալը, երկրում աղքատության վիճակի ահագնացումը, դրանցից առաջացող կենցաղային անհարմարություններն ընկճում էին հարազատ հողն ու երկիրն անհատնում սիրով սիրող հայի այս տեսակի ոգին, երբեմնի լավատեսությունը տեղի էր տալիս նրա հոգում:
-
27.09.2016|
11:36
Իր ողջ պատմության ընթացքում Ռուսաստանում միշտ հասարակական քննարկման առարկա է եղել ազգային գաղափարը (национальная идея): Ինքնին հասկանալի է, որ սա քաղաքական, փիլիսոփայական, պատմական, կրոնական և շատ այլ իմաստներ կրող հասկացություն է:
-
23.09.2016|
10:10
14-րդ վարչապետի բեմելը ԱԺ-ում մի 7 լիտր ջինջ արցունք քամեց աչքերիցս՝ երկրի տնտեսության վիճակը նա գնահատեց ողբալի։ Կեցցե՛ս, Կարեն։ Սակայն քիչ անց արցունքաբեր գազով լեցուն 2 նռնակ վարչապետը նետեց անհայտ ուղղությամբ։
«Երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող»։
«Մոնոպոլիաները միշտ չէ, որ վատ են»։ Մի՞թե։
-
23.09.2016|
10:02
Խորհրդային Միությունում տնտեսությունը ի սկզբանե դրված էր սխալ հիմքերի վրա ու վատ էր աշխատում, տեխնիկան ու տեխնոլոգիաները զարգանում էին, բայց ավելի դանդաղ, քան պահանջվում էր միջազգային շուկաներում հաջողություն ունենալու համար, կարևոր գյուտերը դժվարությամբ էին առաջ գնում, ժամանակին չէին ներդրվում, թեև կարևոր գյուտերի քանակով և որակով խորհրդային գիտնականներն ու ինժեներները աշխարհի բացարձակ առաջատարներն էին համարվում:
-
20.09.2016|
00:37
ՀՀ 13-րդ վարչապետը հեռացավ կառավարական տնից սեգ ճակատը դեպի լյառն Արարատ: Խոհուն էր տիար Աբրահամյանի պատգամը՝ նախ հայությանը, ապա իշխանությանը և վերջապես Արարատ, Աժդահակ և Նեմրութ լեռներին. «Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք...»:
-
20.09.2016|
00:25
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 25 տարին, որի սկիզբը դրեց 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը: 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեով հաստատեց իր անկախությունը, երբ դեռ կար ԽՍՀՄ-ը:
-
20.09.2016|
00:06
Ամերիկացիները խնդիր էին դրել հաշվարկել, թե մեր ժամանակներում ինժեներներն ի՞նչ արագությամբ պետք է կարողանան առաջ գնալ, վազել, որպեսզի իրենց մասնագիտական մակարդակները կարողանան պահել օրվա պահանջներին համապատասխան, մնալ տեղում:
-
16.09.2016|
10:02
(սույն էսսեաշարը, ավելի ստույգ՝ քնարական երգիծապատումը, խոհեմ սրտով և մտքով արի նվիրում եմ ՀՀ անկախ պետականության 25-րդ փառահեղ հոբելյանին)
-
16.09.2016|
08:50
Մոսկվացի հայերը, որոնց մեջ, անտարակույս, ամենաակտիվ դերը խաղում են նախկին հայաստանցիները, երկմտությամբ ընդունեցին Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետ նշանակելու լուրը:
-
16.09.2016|
08:25
Հոդվածը կարդալուց հետո կարող ես մի լավ հայհոյել, միևնույն է, այդ հայհոյանքն ավելի զորեղ չէ, քան իմ գրիչը: